Առանց կարգի

now browsing by category

 
Posted by: | Posted on: 20 Դեկտեմբերի, 2019

Ամանորյա դիմակահանդես 2020 թվականին ընդառաջ

2020 թվականին ընդառաջ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը կազմակերպել էր դիմակահանդես, բուռն ոգևորություն, երգ ու պար, խաղ մրցույթներ, հետաքրքիր կերպարներ և իհարկե սպասված հյուրեր՝ Ձմեռ Պապիկ և Ձյունանուշիկ: Գնահատցեվին բոլոր դասարանները, ստացան պատվոգրեր դասարանները ձևավորելու համար: Ընտրվեց «Լավագույն դիմակ» մրցանակ:

Posted by: | Posted on: 17 Հոկտեմբերի, 2019

ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլ՝ նվիրված մասնաճյուղի 60-ամյակին

Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը անցկացրեց մասնաճյուղի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց 12ա դասարանի թիմը։ Մրցաշարը կազմակերպեցին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա.Վարդանյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մ.Գալստյանը աշակերտական խորհրդի հետ միասին։

 

 

Posted by: | Posted on: 1 Սեպտեմբերի, 2019

Գիտելիքի օրը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում

Գիտելիքի և դպրության տոնին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր դռներն էր բացել բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Այսօր Պոլիտեխնիկում ազդարարվեց ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Առանձնակի ջերմությամբ շնորհավորեցինք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով:
Գիտելիքի տոնի կապակցությամբ աշակերտներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Տոնական այս օրը առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը, որն ունի միջազգային հավատարմագրում: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեց նաև Հայ-Թեք Գեթվեյ ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Պոլիտեխնիկի շրջանավարտ Սվետա Ջաղացպանյանը, ով ներկայացրեց իր հաջողության ուղին և ոգևորեց Պոլիտեխնիկի ուսանողներին լինել առաջադեմ, նպատակասլաց և հեռանկարային: Շնորհավորանքներին միացան ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը, ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը, Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի ղեկավար Վահան Մամյանը:
Ավագ դպրոցի փոխտնօրենը բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեց գովասանագրեր:
Միջոցառման ավարտից հետո Մասնաճյուղում մեկնարկեց 2019-2020 տարվա ուսումնական գործընթացը:

Posted by: | Posted on: 17 Մայիսի, 2019

«Գարուն» միջոցառում նվիրված ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի 60-ամյա տարելիցին

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի հերթական միջոցոռումը նվիրված էր մասնաճյուղի 60-ամյա տարելիցին: 10-րդ Ա դասարանի /դասղեկ Անահիտ Օդաբաշյան/ աշակերտները մեծ բավականություն պարգևեցին ներկաներին՝ ամբողջ դահլիճը լցնելով գարնան բույրով, ուրախ երգ ու պարով։

Posted by: | Posted on: 8 Մայիսի, 2019

Խաղ մրցույթ «Քայլում ենք տնտեսագիտության հետ»

Posted by: | Posted on: 26 Մարտի, 2019

«Քեզ համար,Ազնավուր»

Մարտի 21-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Քեզ համար, Ազնավու՛ր» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված  երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

11-րդ ա դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա. Ղազարյանի ղեկավարությամբ ներկայացրին գրողի կյանքը, գրական-ստեղծագործական ուղին, ինչպես նաև հանդես եկան հեղինակի հրաշալի ստեղծագործություններով, որոնք լի էին սիրով և բարությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, հարգարժան հյուրեր, ծնողներ և աշակերտներ: Աշակերտներին հաջողվեց բանաստեղծություններով, երգ ու պարով հիացնել մասնակիցներին: Համոզված ենք, որ ջերմությամբ սերնդեսերունդ հիշելու ենք Շառլ Ազնավուրին, որպես հասարակական գործիչ, բանաստեղծ և Մեծ մարդ:

Posted by: | Posted on: 23 Մարտի, 2019

Ռուսական «Масленица» տոնը մեր դպրոցում

ՀԱՊՀ Վանաձորի ավագ դպրոցը օրեր առաջ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Լուսինե Բարխուդարյանի նախաձեռնությամբ, նշեց ռուսական «Масленица» տոնը (Բարեկենդան)։ Միջոցառման նպատակն էր ուրախ տրամադրությամբ՝ երգ ու պարով, խաղերով հրաժեշտ տալ ձմռանը և դիմավորել գարունը։ Աշակերտները հանդես եկան տոնին հատուկ բեմադրություններով, կատակ-երգերով, խաղերով։ Ակտիվ էին նաև հանդիսատես-աշակերտները. մրցույթների հաղթողները ստացան տարբեր անակնկալներ։ Միջոցառման մասնակիցները հանդիսատեսի համար կազմակերպել էին փոքրիկ հյուրասիրություն։ Միջոցառման վերջում մասնակիցներն ու հանդիսատեսը միասին այրեցին Մասլենիցայի խրտվիլակը։ Ասում են՝ այրվող կրակն իր հետ տանում է բոլոր անհաջողությունները՝ բերելով գարնանային զվարթ տրամադրություն:

Posted by: | Posted on: 21 Մարտի, 2019

Այցելություններ Վանաձորի հիմնական դպրոցներ մասնագիտական կողմնորոշման շրջանակներում

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ներկայացուցիչները մասնագիտական կողմնորոշման շրջանակներում այցելում են Վանաձորի հիմնական դպրոցներ։ Նրանք 9-րդ դասարանի աշակերտներին ներկայացնում են, թե ինչ կարող է առաջարկել պոլիտեխնիկական բուհի կազմում գործող ֆիզմաթ թեքումով դպրոցը՝ կայուն գիտելիք, հագեցած լաբորատորիաներ, ռոբոտաշինության խմբակ, բազմազան ու հետաքրքիր արտադասարանական առօրյա։

 

Posted by: | Posted on: 22 Դեկտեմբերի, 2018

Բիթբոքս բաթլի աշխարհի առաջնությանը Հայաստանն առաջին անգամ երկու ներկայացնողներից մեկը Սևան Շահնազարյանն էր

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Բիթբոքս բաթլի աշխարհի առաջնությանը.

2018թ.-ի Օգոստոսի երեքից հինգը Բեռլինում տեղի ունեցավ Բիթբոքս բաթլի աշխարհի առաջնությունը (BBWC), որին առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանի բիթբոքսի ազգային ասոցացիան: Յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ տեղի ունեցող այս միջոցառմանը մոտ 50 երկրներից մասնակցում է բիթբոքսի ավելի քան 150 փերֆորմեր: Առաջին անգամ Հայաստանը մրցույթում ներկայացրեցին Հայաստանի բիթբոքսի ասոցացիայի անդամներ, ազգային ընտրական փուլը հաղթահարած ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի 11-րդ դասարանի աշակերտ Շահնազարյան Սևանը և Սնխչյան Հայկը: Նրանց հետ Բեռլինում էին գտնվում նաև բիթբոքսի հայաստանյան ասոցացիայի նախագահ Բագրատ Տերտերյանը և Համլետ Հայրապետյանը, ով բեռլինաբնակ հայ է և տղաներին դիմավորել ու ուղղեկցել էր ամբողջ հինգ օրերի ընթացքում:

 

Posted by: | Posted on: 5 Դեկտեմբերի, 2018

27.11.18-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 11-րդ դասարանցիներն իրենց գիտելիքներն ամրապնդեցին ինֆորմատիկայի ուսուցչուհի Մ.Արզումանյանի Kahoot-ով պատրաստած հարցաշարի միջոցով։ Առցանց գործիքը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մոտ։ Անգամ ցանկացողներ եղան սովորել kahoot-ով հարցաշար-վիկտորինաներ պատրաստել և օգտագործել միջդասարանային մրցույթներում։ Նոր տեխնոլոգիաները դասերը դարձնում են ավելի հետաքրքիր ու արդյունավետ: