«Քեզ համար,Ազնավուր»

Posted by: | Posted on: Մարտի 26, 2019

Մարտի 21-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Քեզ համար, Ազնավու՛ր» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված  երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

11-րդ ա դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա. Ղազարյանի ղեկավարությամբ ներկայացրին գրողի կյանքը, գրական-ստեղծագործական ուղին, ինչպես նաև հանդես եկան հեղինակի հրաշալի ստեղծագործություններով, որոնք լի էին սիրով և բարությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, հարգարժան հյուրեր, ծնողներ և աշակերտներ: Աշակերտներին հաջողվեց բանաստեղծություններով, երգ ու պարով հիացնել մասնակիցներին: Համոզված ենք, որ ջերմությամբ սերնդեսերունդ հիշելու ենք Շառլ Ազնավուրին, որպես հասարակական գործիչ, բանաստեղծ և Մեծ մարդ: