Մարտի, 2018

now browsing by month

 
Posted by: | Posted on: Մարտի 28, 2018

«Դպրոցական կայքերի» մրցույթում ՀԱՊՀ Վմ-ի ավագ դպրոցը զբաղեցրեց 2-րդ տեղը

2017թ.-ի աշնանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարեց «Դպրոցական կայքերի» մրցույթ, որին մասնակցեց նաև մեր դպրոցը: Կայքը պատրաստեց ՀԱՊՀ Վմ ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մանուշ Արզումանյանը: Դպրոցի ողջ կոլեկտիվը աջակցեց նրան՝ ապահովելով բովանդակային մասը:

«Դպրոցական կայքերի» մրցույթն ամփոփվեց և արդյունքների ու հաղթող դպրոցների մասին տեղեկատվությունը ԿՏԱԿի կայքում և «Հայկական կրթական միջավայր» պորտալում տեղադրվեց 2017թ.-ի դեկտեմբերին: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ: ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում (WordPress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերից մրցանակների էին արժանացել.

Առաջին մրցանակ-Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի կայքը

Երկրորդ մրցանակ- Լոռու մարզի  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի կայքը

Երրորդ մրցանակ-Արարատի մարզի Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցի կայքը

16.03.2018թ.-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթող դպրոցների ղեկավարների և կայքերը գործարկող մասնագետների հետ:  ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանը շնորհավորեց հաղթողներին, նրանց հանձնեց պատվոգրեր և մրցանակներ: Հանդիպման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցները հյուրերի հետ քննարկեցին արդյունավետ համագործակցության և կրթական ՏՀՏ-ների կիրառմանը վերաբերվող տարբեր հարցեր:

Մրցանակ ստացած երաժշտական կենտրոնը մեծապես կօգնի ավագ դպրոցում իրականացնել բազում հետաքրքիր միջոցառումներ:

 

 

 

Posted by: | Posted on: Մարտի 23, 2018

Սեղանի թենիսի առաջնություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում շարունակվում են պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումները։ Այս անգամ կազմակերպիչները ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մարթա Գալստյանը և ուսանողական ու աշակերտական խորհուրդներն էին։
Մարտի 23-ին սեղանի թենիսի առաջնությունում մրցեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու ԲՈՒՀ-ի ավագ դպրոցի աշակերտները։

Posted by: | Posted on: Մարտի 17, 2018

«Ուրախ ինֆորմատիկա» խաղ-մրցույթ

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում մեկնարկել է համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին «Ուրախ ինֆորմատիկա» խաղ-մրցույթ, որի նպատակը մասնագիտական կողմնորոշման հարցում աշակերտներին ճիշտ ուղղորդելն էր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է, այն նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, ուստի այս նպատակով ծրագրեր են իրականացվում աշկերտներին կողմնորոշելու դեպի ՏՏ ոլորտը:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ողջունելով և շնորհավորելով աշակերտներին միջոցառման առիթով, հայտնեց բարի լուր այն մասին, որ Հայսատանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստացել է եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման որոշում: Սա բուհի համար կարևոր գնահատանք և իրադարձություն է, միևնույն ժամանակ պարտավորեցնող՝ ավելի լավ և որակյալ կրթական ծառայություններ մատուցելու համար:
Վիկտորինային մասնակցում էին «Ինֆոմաններ» և «404» թիմերը. մեկ միավորի տարբերությամբ հաղթեց «404» թիմը: Աշակերտները ներկայացրին իրենց ունակությունները ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ ստեղծագործական ոլորտում, որը զարգացրեց սովորողների ստեղծագործական ունակությունները, հասարակական ակտիվությունը և մեծացրեց նրանց հետաքրքրությունն ընտրած մասնագիտության նկատմամբ:

Posted by: | Posted on: Մարտի 12, 2018

Յուրատիպ անակնկալ «Մարտի 8»-ի առթիվ

Անակնկալը պատրաստելու համար աշակերտական խորհրդի անդամները դպրոց էի շտապել լույսը բացվելուն պես. պետք էր հասցնել փուչիկներով զարդարել միջանցքը, առաստաղից կախել մաղթանքներով փոքրիկ բացիկներն ու կազմ-պատրաստ սպասել տոնական միամսյակի «տերերին», որպեսզի դուռը բացվելուն պես միահամուռ հնչեցնեն՝ շնորհավորում ենք։ Ուսուցչանոցում հաջորդ անակնկալն էր՝ կոնֆետների տուփը, որում յուրաքանչյուր ուսուցչուհի գտավ իր «պիտակով» անվանական շոկոլադը։