Ռուսական «Масленица» տոնը մեր դպրոցում

ՀԱՊՀ Վանաձորի ավագ դպրոցը օրեր առաջ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Լուսինե Բարխուդարյանի նախաձեռնությամբ, նշեց ռուսական «Масленица» տոնը (Բարեկենդան)։ Միջոցառման նպատակն էր ուրախ տրամադրությամբ՝ երգ ու պարով, խաղերով հրաժեշտ տալ ձմռանը և դիմավորել գարունը։ Աշակերտները հանդես եկան տոնին հատուկ բեմադրություններով, կատակ-երգերով, խաղերով։ Ակտիվ էին նաև հանդիսատես-աշակերտները. մրցույթների հաղթողները ստացան տարբեր անակնկալներ։ Միջոցառման մասնակիցները հանդիսատեսի համար կազմակերպել էին փոքրիկ հյուրասիրություն։ Միջոցառման վերջում մասնակիցներն ու հանդիսատեսը միասին այրեցին Մասլենիցայի խրտվիլակը։ Ասում են՝ այրվող կրակն իր հետ տանում է բոլոր անհաջողությունները՝ բերելով գարնանային զվարթ տրամադրություն: