Շնորհավոր տոնդ ուսուցիչ

Posted by: | Posted on: 5 Հոկտեմբերի, 2021

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 11 Բ դասարանը դասղեկ` Ա. Ղազարյանը, կազմակերպել էին միջոցառում <<Շնորհավոր տոնդ ուսուցիչ>>…
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը, աշակերտներ, ծնողներ…
Տնօրենն իր շնորհավորական և շնորհակալական խոսքում նշեց, որ ՈՒՍՈՒՑԻՉ լինելը կոչում է, որը պետք է պատվով կրել, հպարտանալով և հիանալով իր սաների հաջողություններով և ձեռքբերումներով…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՈՒՍՈՒՑԻՉ…



Խոնարհվիր հերոսների առջև,ովքեր զոհաբերեցին իրենց հանուն հայրենիքի և մեր ապագայի:

Posted by: | Posted on: 27 Սեպտեմբերի, 2021


ՙՙՀԱՆՈՒՆ ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ՚՚ խորագրով մրցաշար

Posted by: | Posted on: 25 Սեպտեմբերի, 2021

Read More …


Ճանապարհային երթևեկության կանոններ թեմայով զրույց -զեկույց ոստիկանների հետ

Posted by: | Posted on: 15 Սեպտեմբերի, 2021

14.09.2021 թ. ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում ՀՀ  ՈԼՄՎ Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ դպրոցական տեսուչ ոստիկանության կապիտան ժ. Մարտիրոսյանը և ՃՈ տեսուչ ոստիկանության կապիտան Ա. Քոչարյանը իրականացրեցին զրույց -զեկույց <<Ճանապարհային երթևեկության կանոններ >>թեմայով


ԱԻՆ-ի օրվան նվիրված ուսումնական վարժանք

Posted by: | Posted on: 10 Սեպտեմբերի, 2021

ԱԻՆ -ի աշխատակցի օրվան նվիրված 06.09.2021թ. Վանաձորի թիվ 1 փրկարարական ջոկատի անձնակազմի հետ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավաժություն <<Տուժածների դուրս բերումը կիսաքանդ շենքից>> թեմայով: Իրականացվել է տարհանում, տարհանվել է 202 աշակերտ, 10 ուսուցիչ:
Ուսումնավարժության ընթացքում արտակարգ դեպքեր տեղի չեն ունեցել:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Posted by: | Posted on: 10 Սեպտեմբերի, 2021

 

Հայտարարվում է մրցույթ ՝ ՀՀ ԿԳՄՍՆ <<ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց>>-ի մաթեմատիկայի (16 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՍՄՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

— դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3×4 չափի,

— անձը հաստատող ձաստաթուղթ,

— բարձրագույն  կրթությունը հավաստող   փաստաթուղթ (դիպլոմ),

— <<Հանրակրթության  մասին>> ՀՀ  օրենքի 26-րդ հոդվածի  1-ին մասին  համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք  աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

— ինքնակենսագրություն (Ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

— ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

-որակավուման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը  փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման  ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև  սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում, հասցեն՝ ք. Վանաձոր, Շինարարների 12:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (096) 11-08-50, (091) 49-48-55, (0322) 5-66-58 հեռախոսահամարներով:


Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում

Posted by: | Posted on: 10 Սեպտեմբերի, 2021

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը 25-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացում մեր սիրելի աշակերտների առջև: Նոր ուսումնական տարի` լի նոր սպասելիքներով և գալիքի հանդեպ մեծ նպատակներով:

Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ ջերմորեն շնորհավորում ենք գիտելիքի օրվա կապակցությամբ: Գալիք ուսումնական տարին թող որ լինի նոր ծրագրերի, գիտելիքներով զինման և կատարելագործման տարի:

Խաղաղ և ձեռքբերումների տարի բոլորիս…

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը 25-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացում մեր սիրելի աշակերտների առջև: Նոր ուսումնական տարի` լի նոր սպասելիքներով և գալիքի հանդեպ մեծ նպատակներով: Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ ջերմորեն շնորհավորում ենք գիտելիքի օրվա կապակցությամբ: Գալիք ուսումնական տարին թող որ լինի նոր ծրագրերի, գիտելիքներով զինման և կատարելագործման տարի: Խաղաղ և ձեռքբերումների տարի բոլորիս...

 


Ընդունելություն 2020-2021

Posted by: | Posted on: 9 Հունիսի, 2020

Կատարվում է ընդունելություն ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում 10-12-րդ դասարանցիների համար: Դպրոցում կրթությունն անվճար է, իրականացվում է ֆիզմաթ հոսքով ուսուցում:
Արտակարգ իրավիճակից ելնելով ընդունելությունը կկազմակերպվի օնլայն եղանակով: Լրացուցիչ տեղեկությունների և օնլայն գրանցման համար դիմել հետևյալ հեռախոսահամարներով կամ էլ. փոստով՝
043-23-52-23, 093-61-55-06, 055-61-55-06
vanadzorarchgym@schools.am


Ամանորյա դիմակահանդես 2020 թվականին ընդառաջ

Posted by: | Posted on: 20 Դեկտեմբերի, 2019

2020 թվականին ընդառաջ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը կազմակերպել էր դիմակահանդես, բուռն ոգևորություն, երգ ու պար, խաղ մրցույթներ, հետաքրքիր կերպարներ և իհարկե սպասված հյուրեր՝ Ձմեռ Պապիկ և Ձյունանուշիկ: Գնահատցեվին բոլոր դասարանները, ստացան պատվոգրեր դասարանները ձևավորելու համար: Ընտրվեց «Լավագույն դիմակ» մրցանակ:


ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլ՝ նվիրված մասնաճյուղի 60-ամյակին

Posted by: | Posted on: 17 Հոկտեմբերի, 2019

Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը անցկացրեց մասնաճյուղի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց 12ա դասարանի թիմը։ Մրցաշարը կազմակերպեցին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա.Վարդանյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մ.Գալստյանը աշակերտական խորհրդի հետ միասին։