Բաց դաս հայոց լեզվից «Տեղեկատվական ժանրեր» թեմայով

Posted by: | Posted on: Մայիսի 16, 2018

«Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, եթերում«Դպրոցական լուրերն» է». այսպես սկսվեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 10-րդ ա դասարանում հայոց լեզվից անցկացված բաց դասը։ Թեման տեղեկատվական ժանրերն էին։ Հայոց լեզվի դասաժամերին աշակերտներն ուսումնասիրել էին լրագրության մեջ օգտագործվող տեղեկատվական  ժանրերը և հայոց լեզվի ուսուցչուհի Տաթևիկ Աշուղաթոյանի հանձնարարությամբ տեսական գիտելիքները ցուցադրել գործնականում։ Նրանք պատրաստել էին ռեպորտաժներ, հարցազրույցներ ներդպրոցական միջոցառումների ու կարևոր նորությունների մասին։ Աշակերտներն ամեն ինչ արել էին ինքնուրույն՝ նկարահանումից մինչև մոնտաժում։ Դրա համար օգտագործել էին ինչպես սեփական հեռախոսները, այնպես էլ ռոբոտաշինության խմբակի լաբորատորիան։ Արդյունքում ստացվել էր 15 րոպե տևողությամբ «թողարկում», որում ընդգրկվել էին 6 տեսանյութեր և «եղանակի տեսությունը», որը հումորային բնույթ ուներ և ներկայացնում էր դպրոցական «ներզանգվածային երևույթներով» պայմանավորված  փոփոխությունները։ Իսկ մեկնաբաններն աշխատեցին «ուղիղ եթերում»։

Դատելով ծափահարություններից ու գովեստներից՝ աշակերտները լավ էին աշխատել։