Նոյեմբերի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: Նոյեմբերի 27, 2017

Էդուարդ Ամիրբեկյանի հոդվածը «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրում

«Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի 4-րդ պարբերականում իր տեղը գտավ Վանաձորի ՀԱՊՀ մասնաճյուղի ավագ դպրոցի 11-րդ դասարանի տաղանդավոր աշակերտ Էդուարդ Ամիրբեկյանի «Որոշ նկատառումներ պարզ թվերի վերաբերյալ» վերնագրով աշխատանքը: Էդուարդը նաև ռոբոտաշինության խմբակի մասնակից է, Վիքիպեդիայի կամավոր խմբագիր:

Posted by: | Posted on: Նոյեմբերի 27, 2017

Բաց դաս ֆիզիկայից «Գազային օրենքները» թեմայով

27.11.2017-ին Վանաձորի ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ «բ» դասարանում (ուսուցչուհի` Լ. Սարգսյան) անցկացվեց բաց դաս ֆիզիկա առարկայից: Դասը վերաբերում էր «Գազային օրենքներին»: Դասարանը բաժանված էր 3 խմբի և նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր գազային օրենքներից որևէ մեկը: Դասը կազմակերպվել էր ուսուցման ժամանակակից մեթոդներին համապատասխան: Աշակերտները պատրաստել էին դասը հարստացնող պաստառներ, ինչպես նաև գործածելով համակարգիչ ու պրոյեկտոր` խմբերը ներկայացրեցին իրենց պատրաստած պրեզենտացիաները:

 

Posted by: | Posted on: Նոյեմբերի 24, 2017

«Բարին արա» ակցիայի շրջանակներում

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 11-րդ «բ» և 11-րդ «գ» դասարանների աշակերտները դասղեկներ Լ. Սարգսյանի և Մ. Գալստյանի հետ միասին «Բարին արա» ակցիայի շրջանակներում այցելեցին «Նարեկ» մանկական հիվանդանոց` փոքրիկներին ուրախացնելու, նրանց հիվանդանոցային միօրինակ առօրյայից մի քիչ կտրելու և ուրախ պահեր պարգևելու համար: Անակնկալներով և հետաքրքիր խաղերով նրանց միացավ նաև ծաղրածուն, ով երգ ու պարով մեծ ուրախություն պարգևեց ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծերին: Երեխաները տպավորված էին նաև իրենց ստացած նվերներից և մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին դրանք: Ոչ պակաս տպավորված և ուրախ էին նաև կազմակերպիչները, երբ տեսնում էին փոքրիկների ուրախությունից փայլող աչուկները…

 

 

 

 

 

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2017

Ֆուտբոլի առաջնություն 2017-2018

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում կազմակերպվել էր ֆուտբոլի ավանդական առաջնությունը, որին մասնակցեց վեց դասարան: Ակտիվ և համառ պայքարից հետո առաջին տեղ գրավեց 11-րդ «գ» դասարանը, երկրորդ տեղն զբաղեցրեց 11-րդ «բ», իսկ երրորդ տեղը՝ 10-րդ «ա» դասարանը: Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ առաջին տեղ գրաված թիմը՝ փոխանցիկ գավաթով:

Posted by: | Posted on: Նոյեմբերի 17, 2017

«Ուսանողների միջազգային օր»

Ուսանողների միջազգային օրվա առթիվ կայացած միջոցառմանը խանդավառությամբ միացան նաև ՀԱՊՀ Վանաձորի ավագ դպրոցի աշակերտները` ապագա ուսանողները: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու աշակերտները, թեև ստանում են տեխնիկական կրթություն, սակայն այս օրը աչքի ընկան իրենց ստեղծագործական հմտություններով և տաղանդով: Միջոցառմանն անդրադարձ կատարեց «Ֆորտունա tv»-ի «Մոլորակ» լրատվականը: (9:54-ից)

Posted by: | Posted on: Նոյեմբերի 15, 2017

«Բրեյն Ռինգ» խաղ-մրցույթ

2017թ. Նոյեմբերի 15-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում կազմակերպվել էր «Բրեյն Ռինգ» խաղ-մրցույթը: Խաղը լի էր հետաքրքիր և անակնկալներով:
Posted by: | Posted on: Նոյեմբերի 14, 2017

Բաց դաս անգլերենից «My Heart is in the Highlands» թեմայով

14.11.17թ.-ին «My Heart is in the Highlands» թեմայով անգլերեն առարկայից բաց դաս անցկացվեց 11-րդ «բ» դասարանում: Դասը վարում էր ուսուցչուհի Արմենուհի Ղազարյանը: Դասն անցկացվեց ժամանակակից նոր տեխնոլոգիաների մեթոդներին համապատասխան: Դասի ընթացքում լսեցին և դիտեցին ձայնագրություններ, որոնց հիման վրա համակարգչային NET Support ծրագրերի և էլեկտրոնային գրատախտակի Work Station ծրագրերի կիրառմամբ աշակերտները կատարեցին թեստային աշխատանք:Դասի նպատակն էր զարգացնել աշակերտների լսողական և բանավոր հմտությունը, ամրապնդել և հարստացնել անգլերեն լեզվի բառապաշարը:

 

Posted by: | Posted on: Նոյեմբերի 7, 2017

Ռոբոտաշինության խմբակի հետաքրքիր նախաձեռնությունը

Աշնանային մի գեղեցիկ օր ռոբոտաշինության խմբակն այցելեց Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտ: Կայացավ  հանդիպում գիտաշխատողների հետ, ովքեր մեծ պատրաստակամությամբ աշակերտներին ծանոթացրեցին իրենց աշխատանքի որոշ ուղղությունների հետ։ Այցելեցին գիտական և ուսումնական լաբորատորիաներ, ծանոթացան հետաքրքիր սարքավորումների հետ։ Այնուհետև գնացինք Arloopa ֆիրմա, որտեղ նույնպես արժանացան ջերմ ընդունելության.

«Մեզ ծանոթացրին իրենց ստեղծած տեխնոլոգիաներին, խաղացինք մեր դպրոցի աշակերտ Վահե Ասլոյանի գրած 3D խաղը VR-ով և նկարվեցինք Մեծերի հետ 🙂 »,

_ուրախ պատմում են խմբակի աշակերտները:

Posted by: | Posted on: Նոյեմբերի 3, 2017

GirlsinTech Հայաստանի #H4HArmenia հեքըթոն

Այս անգամ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտուհիները մասնակցեցին

GirlsinTech Հայաստանի #H4

HArmenia հեքըթոնին և ստացան մրցանակ։ ՁԻՀ-ի մյուս հատուկ նվերը բաժին հասավ Վանաձորի Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի սաներին, ովքեր իրենց գաղափարը Երևան էին բերել ուսուցչուհու հետ․ #Help թիմը հնարավորություն ստացավ երկու ամիս անվճար օգտագործել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի co-working տարածքը, ինչպես նաև խորհրդատվություն Girlsintech -ի կողմից: