Գործունեություն

ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը ողջունում է Լոռու մարզի բոլոր դպրոցների շրջանավարտներին և հրավիրում ուսումը շարունակելու Վանաձորի մասնաճյուղի հիմնանորոգված ավագ դպրոց կրթօջախում:

ՀԱՊՀ  Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցն իրականացնում  է հանրակրթական գործունեություն: Ավագ դպրոցում ուսուցումն անվճար է:

Ավագ դպրոցի նպատակներն են.

  • Իրականացնել ավանդական և այլընտրանքային մեթոդների զուգորդմամբ հանրակրթական ծրագրեր:
  • Հիմնվել ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
    Նախապատրաստել աշակերտին կյանքի, կարիերայի, ուսումնառության հարատև առաջընթացի փոփոխվող տնտեսական միջավայրում և ձևավորվող գլոբալ ինֆորմացիոն հասարակության պայմաններում:
  • Ստեղծել նպաստավոր միջավայր՝ անհատի համակողմանի և ներդաշնակ զարգացման, օրինապահ ու պատասխանատու քաղաքացու համար:
  • Նպաստել սովորողի ուսումնառությանը, դաստիարակությանը, նրա  կարողությունների զարգացմանը:
  • Պատրաստել որակյալ շրջանավարտներ, որոնք կարող են ուսումը շարունակել պոլիտեխնիկական  համալսարանում, բակալավրի քառամյա ուսուցման ծրագրով հետևյալ մասնագիտությունների գծով.
    1. Տնտեսագիտություն
    2. Ծրագրային ճարտարագիտություն
    3. Տրանսպորտային համակարգեր
    4. Շինարարություն
    5. Մեքենաշինություն և նյութերի մշակում
    6. Քիմիական տեխնոլոգիաներ (միայն հեռակա)
    Գործում է նաև հեռակա ուսուցում

Ավագ դպրոցը ստեղծվել է 1996թ.-ին: Շրջանավարտների 97%-ից ավելին հենց նույն տարին ընդունվել են Հայաստանի Հանրապետության պետական բուհեր, իսկ նրանց գերակշռող մասը` պոլիտեխնիկական համալսարան:
Հինգ շրջանավարտներ, դառնալով գիտությունների թեկնածուներ, այսօր դասավանդում են ՀՀ տարբեր համալսարաններում:
Ավագ դպրոցում դասավանդում են համալսարանի հմուտ, փորձառու դասախոսներ և օգտագործում են նաև համալսարանի լաբորատոր բազան:
Այստեղ կարող են սովորել հիմնական դպրոցի շրջանավարտները, ովքեր ունեն ֆիզիկամաթեմատիկական կրթության նկատմամբ արտահայտված հակումներ: Ավագ դպրոցն ունի բնագիտամաթեմատիկական հոսք ֆիզմաթ ենթահոսք (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցմամբ):
Ավագ դպրոցում գործում է ռոբոտաշինության խմբակ:

 

 

 

Ավագ դպրոցը սերտորեն համագործակցում է «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի» հետ, աշակերտները և ուսուցիչները օգտվում են նրա լաբորատորիաներից և այլ լայն հնարավորություններից:

 

Լոռու մարզում ստեղծվել է մի յուրատեսակ տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ գործում են ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, նրա ավագ դպրոցը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:
Այս միջավայրը կրթության, արտադրության, գիտության, տեխնոլոգիական նորաստեղծության կենտրոնատեղի է, որը հնարավորություն է տալիս աշակերտներին, ուսանողներին` կերտել իրենց ճարտարագիտական կարիերան սկսած աշակերտական նստարանից մինչև բարձրակարգ մասնագետներ, ապահովված բարձր վարձատրվող աշխատատեղերով:

Նախատեսված գործընթացներ

  • Ավագ դպրոցի կայքում էլեկտրոնային ուսումնամեթոդական փաթեթների տեղադրում:
  • Նոր տեխնոլոգիաներով ուսուցման  համակարգի  կատարելագործում` կազմակերպելով տարբեր առարկաներից էլեկտրոնային վիզուալ  դասեր:
  • Մասնակցություն հանրապետական և  միջազգային կրթական ծրագրերին և մրցույթներին: