Փոխտնօրեն

ՀԱՍՄԻԿ ՎԱՉԱԳԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

IMG_0209Ծնվել Է 1961 թ. հուլիսի 17-ին Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն գյուղում, ծառայողի ընտանիքում:

1968-1978 թթ. սովորել է Կիրովականի N6 միջնակարգ դպրոցում:

1977-1981 թթ.  սովորել է Կիրովականի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ դաշնամուրային բաժնում:

1982-1987 թթ. սովորել է ՌԴ Պյատիգորսկի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում՝ «Անգլերեն լեզու»  մասնա­գիտությամբ:

1981-1998 թթ. աշխատել է Կիրովականի  N1 երաժշտական դպրոցում՝ որպես դաշնամուրի դասատու:

1987-1989 թթ. համատեղությամբ աշխատել է Կիրովականի շինարարա­կան տեխնիկումում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:

1993-1994 թթ.  համատեղությամբ աշխատել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահա­մալիրում՝ որպես անգլերեն լեզվի դասախոս:

1996 թվից առ այսօր աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Հումանիտար գիտությունների և մարմնակրթության» ամբիոնում՝ որպես անգլերենի դասախոս:

Հեղինակ է 16 գիտամեթոդական աշխատանքների, որոնցից   3-ը մեթոդական ձեռնարկներ են:

2000 թ-ից համատեղությամբ աշխատում է ՀՊՃՀ –ի Վանաձորի մասնաճյուղին կից հենակետային վարժարանում, որը 2010 թ-ից վերանվանվել է ավագ դպրոց:

Ավագ դպրոցի փոխտնօրենն է 2011 թ. սեպտեմբերից:

2013թ. հուլիսին մասնակցել է Գերմանիայի Կոբլենց-Լանդաու համալսարանում կազմակերպված ամառային դպրոցի դասընթացներին հետևյալ ուղղություններով. Կրթական վերջնարդյունքներ, բարձրագույն կրթության քաղաքականություն, տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ, գործաբանական մոտեցում և հաջողությամբ ավարտելու համար ստացել է վկայական:

ՀՊՃՀ-ի 75-ամյակի և 80-ամյակի կապակցությամբ ի գնահատումն Համալսարանում արգասաբեր աշխատանքային գործունեության արժանացել է ՀՊՃՀ շնորհակալագրերի:

2013թ. նոյեմբերին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝  «Գործա­բանական իրազեկության զարգացման հիմնախնդիրը տնտեսագիտական կողմնորոշման գործարարական անգլերենի դասընթացում»՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի երկու որդի: