Տնօրեն

ԱՐՄԵՆ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Ծնվել Է 1957 թ. Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում: 1974 թ-ին. ավարտել է Կոթիի միջնակարգ  դպրոցը: Դպրոցում ցուցաբերել է բարձր առաջադիմություն, աչքի է ընկել ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներից, զբաղվել է սպորտով և ակտիվորեն մասնակցել դպրոցի հասարակական գործունեությանը, եղել դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղար:

1974թ.-ին  ընդունվել է Երևանի թիվ 1 տեխնիկական ուսումնարան և ավարտել կարմիր դիպլոմով:

1975թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը:

1980թ.-ին հաջողությամբ ավարտել է համալսարանը, ստացել է մաթեմատիկոսի որակավորում և ուղեգրով աշխատանքի է նշանակվել Վանաձորի (Կիրովականի) «Ավտոմատիկա» գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ:

1983թ.-ին տեղափոխվել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղ՝ ընդունվել աշխատանքի որպես ,,Հաշվողական տեխնիկայի,, ամբիոնի լաբորանտ, 1985թ.-ին անցել ավագ լաբորանտի հաստիքի:  1987թ.-ին մրցույթով ընտրվել է նույն ամբիոնի ասիսստենտ: 1993թ.-ին աշխատանքային պայմանագրով նույն ամբիոնում նշանակվել է որպես դասախոս և 2007թ.-ին արտաքին համատեղության կարգով փոխադրվել «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոն` որպես դասախոս :

2005թ.-ին արտաքին համատեղությամբ անցել է աշխատանքի՝ որպես ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանի փոխտնօրեն:

2007թ.-ի սեպտեմբերի 14-ից նույն վարժարանում նշանակվել է հիմնական աշխատանքի՝ որպես փոխտնօրեն և միաժամանակ դասավանդել մաթեմատիկա՝ ներքին համատեղությամբ:

2009թ.-ից դեկտեմբերից  նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: