Ուսուցիչներ

IMG_0199Անահիտ Աղաբեկի Օդաբաշյան
Քիմիա-Կենսաբանության ուսուցչուհի

Ծնվել է 1958թ. Լենինական քաղաքում (այժմ` Գյումրի)` մանկավարժների ընտանիքում: Սովորել և ավարտել է Կիրովականի թիվ 13 դպրոցը: 1982թ.-ին ավարտել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) Պետական մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանության ֆակուլտետը: Ուսումնառության տարիներին զուգահեռ աշխատել է Կիրովականի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումում` որպես լաբորանտ: 1984թ.-ից մինչև 1997թ.-ը աշխատել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի: 13-րդ դպրոցում աշխատելու տարիներին զուգահեռ 1996-2001թթ. աշխատել է Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 կրթահամալիրի ավագ դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի,  իսկ դրան զուգահեռ 1996թ.ին, երբ կազմավորվեց ՀՊՃՀ-Ի Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանը, աշխատել է այդ նույն վարժարանում մինչև օրս: Մասնակցել է քաղաքում կազմակերպված մանկավարժական ընթերցումներին, բնապահպանական միջոցառումներին և արժանացել խրախուսանքների, դիպլոմների և հավաստագրերի: Մասնակցել է քաղաքային առարկայական օլիմպիադաներին: Եղել է ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամ: Լոռու մարզպետի կողմից արժանացել է լավագույն ուսուցչի կոչմանը: Մասնակցել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ վարքագիծ» դասընթացին, ստացել է վկայական, որով կարող է դասավանդել այդ դասընթացը: 2013թ. մասնակցել է  ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և ատեստավորվել է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Էմիլյա Վոլոդյայի Մարտիրոսյան

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Էմիլյա Վոլոդյայի Մարտիրոսյանը ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է 2012 թ. սեպտեմբերից:
Ծնվել Է 1957 թ. ապրիլի 16-ին Երևանում:
1968-1978 թթ. սովորել է Կիրովականի հ.23 միջնակարգ դպրոցում:
1977 թ. ընդունվել և 1982թ. ավարտել է Կիրովականի Պետական մանկավարժական ինստիտուտի լրիվ դասընթացը  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:
Ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել Վանաձորի տարբեր դպրոցներում:
1975թ. թիվ 12 միջնակարգ դպրոցում,
1987թ. թիվ 20 միջնակարգ դպրոցում,
1992թ. թիվ 4 միջնակարգ դպրոցում,
2004թ.–ից աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Հումանիտար առարկաներ և մարմնակրթություն» ամբիոնում որպես հայոց լեզվի դասախոս:
2012թ. աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:

 

Տաթևիկ Ռաֆիկի Աշուղաթոյան

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Ծնվել է 1981 թ.-ին Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնի գյուղում:
1997 թ. ավարտել է Վանաձորի Ս. Աբովյանի անվան թիվ 1 վարժարանը:

2003 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:
2004 թ.-ին աշխատել է «Վանատուր» թերթում:  2005-2006-ին աշխատել է «Լոռու մարզ» թերթում նախ՝ որպես բաժնի վարիչ, հետո՝ պատասխանատու քարտուղար:
2006-2012 թթ. աշխատել է ՎՊՄԻ-ում՝ որպես լրատվության պատասխանատու, 2013-ին՝ լրագրության դասախոս:
2012-ի սեպտեմբերից առ այսօր համատեղությամբ աշխատում է «Լոռու մարզ» թերթում՝ որպես սրբագրիչ:
2013 թ. դեկտեմբերի 19-ից «Հայոց լեզու և գրականություն» է դասավանադում  ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:
2007 թ.-ին որակավորման քննություններ է հանձնել «Ինֆորմատիկա» և «Փիլիսոփայություն» առարկաներից:
Մասնակցել է մի շարք դասընթացների:
2005 թ.՝ «Տարածաշրջանային ժուռնալիստիկայի զարգացումը Հայաստանում» (Լոնդոնի պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ),
2010 թ.՝ Կառավարման պլանավորում (ՎՊՀ),
2011 թ.՝ «Քաղաքացիական ակտիվություն նոր մեդիայի միջոցով» («Եվրասիա» համագործակցության հիմնադրամ),
2011 թ. ՝ հայագիտական արշավային դասընթաց «Հայոց լեզվի և մշակույթի ակունքներն ու պատմական զարգացումը» (ղեկավար՝  Լեյդենի (Նիդերլանդներ) համալսարանի պրոֆեսոր Հրաչ Մարտիրոսյան) և այլն:
Էլ. փոստ` artatev@mail.ru

IMG_0203ԱՐԵՎՀԱՏ  ԱՐՏԻԿԻ  ՊԱՊՈՅԱՆ

Մաթեմատիկայի ուսուցչուհի

Ծնվել է  24.02.1978թ.-ին, Լոռու մարզի Դսեղ գյուղում,  մանկավարժների ընտանիքում:
1985-1995թթ.սովորել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 միգնակարգ դպրոցում:
1986-1993թթ. սովորել է թիվ 4 երաժշտական դպրոցում:
1995-2000թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ՎՊՀ ֆիզ-մաթ ֆակուլտետի  մաթեմատիկայի առկա բաժինը` ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:
2000-2001թթ. աշխատել է «Սանահին» կառավարման ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում` որպես մաթեմատիկայի դասախոս:
2001-2003թթ. աշխատել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
2003-2010թթ. աշխատել է ՎՊՀ ֆիզ-մաթ ֆակուլտետի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում` որպես դասախոս:
2010թ. մասնակցել է «Ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորումների բարձրացում» ծրագրում ներառված դասընթացներին, ստացել համապատասխան հավաստագիր:
2011թ.-ից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում` որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 4 գիտա-մեթոդական հոդվածների հեղինակ է:
Ունի մեկ որդի:
Հեռախոս (0322) 4-25-06

NaraՆարա Էդուարդի Աղամովա

Դպրոցի գործավար:

Ծնվել Է 1976 թ. օգոստոսի 22-ին Կիրովականում:
1983-1993 թթ. սովորել է Կիրովականի հ.11 միջնակարգ դպրոցում:
2005 թ. ավարտել է   Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի օտար լեզուների բաժինը:
Ունի երկու երեխա:
էլ. փոստ՝ nagamova@mail.ru

 

 

ՄԱՐԹԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ:

Ծնվել Է 1984 թ. մայիսի 30-ին Կիրովական քաղաքում:
1990-1998 թթ. սովորել է Կիրովականի N9 միջնակարգ դպրոցում, 1998-2000 թթ. սովորել է ՎՊՀ հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքում:
1990-1997թթ. սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:
2000-2005 թթ.  սովորել է ՎՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժնում և ստացել ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Արմենուհի Ղազարյան

Անգրելեն լեզվի ուսուցչուհի

Ծնվել է 08.04.1984թ.-ին ք. Վանաձորում:

1991-2001-ին սովորել է Վանաձորի թիվ 20 դպրոց-վարժարանում:

2001-2006 Սովորել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների բաժնի անգլիական բաժնում:

1991-1998-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:

1993-1997-ին սովորել է Վանաձորի պարարվեստի դպրոցում:

2008-2013-ին ձևակերպվել է որպես հայցորդ Երևանի Խ.Աբովյանի անվան մանակավարժական համալսարանի դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (անգլերեն լեզու) ամբիոնում:

2006-ից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում որպես անգլերեն լեզվի դասախոս, 2011-ից` նույն մասնաճյուղի ավագ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի և հումանիտար  առարկաների մեթոդմիավորման նախագահ:

10 գիտական հոդվածների և 1 ուսումնական ձեռնարկի հեղինակ է, մանկավարժական գիտությունների թեկնածու (անգլերեն լեզվի դասավանդման եվ դաստիարակության մեթոդիկա  մասնագիտությամբ):

Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ դուստր:

Էլ. հասցե-armine.ghazarian@mail.ru

 

Լուսինե Սարգսյան 

Ֆիզիկայի ուսուցչուհի

Ծնվել է 1987թ. օգոստոսի 11-ին, Վանաձոր քաղաքում:

2004թ.  ավարտել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:

2009թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` ստանալով «Ֆիզիկա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում:

2011թ. գերազանցությամբ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` ստանալով «Ֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսի որակավորում:

2011-2014թ. աշխատել է  Լոռու մարզի Գեղասարի միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 2014թ. ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

2014թ. սեպտեմբերի 1-ից մինչ  օրս  աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցչուհի և բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ:

2015թ. դեկտեմբերի 19-ին ընտրվել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Արհեստակցական կազմակերպության» նախագահ:

2016թ. մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:

Էլ. փոստ՝ lusi87sargsyan11@mail.ru

 

Արմինե Փարսադանյան

Պատմության և հասարակագիտության ուսուցչուհի

1994-1999թթ գերազանցությամբ ավարտել է ՎՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետը:

2001թ.-ից աշխատել է երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող:

2004թ-ից աշխատում  է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Առաքելյան Մարտիկ Հրանտի

Հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ

Ծնվել է 1960թ. մայիսի 11-ին:

1977թթ. ավարտել է Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցը:

1981թ. ավարտել է ՎՊՄԻ <<ֆիզմաթ>> ֆակուլտետը: 1994-2010թթ. աշխատել է Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ և փոխտնօրեն ուսումնական գծով: 2010-2016թթ. աշխատել է Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 2016 թ-ից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Արտակ Ղոչիկյան

Ֆիզիկայի ուսուցիչ

Ծնվել է 1952թ. հունվարի 1-ին Սպիտակ քաղաքում:

1976թ.-ին ավարտել  է ԵՊՀ-ը  և ստացել ֆիզիկոսի որակավորում:

1977թ.-ից աշխատել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում որպես ավագ դասախոս:

1996թ.-ից աշխատում  է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Արաքսյա Բալյան

Ինֆորմատիկայի ուսուցչուհի

Ծնվել է 1974թ․ սեպտեմբերի 18-ին ք․ Կիրովականում, մանկավարժի ընտանիքում։

1981-1991թթ․ գերազանցությամբ սովորել է Գայի անվան թիվ 21 դպրոցում, այն ավարտել մեդալով։

1982-1989թթ. սովորել է Կիրովականի թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։

1991թ․ ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, 1996թ․ ավարտել այն՝ ստանալով ֆիզիկոսի, ուսուցչի որակավորում։

1998-2003թթ․ աշխատել է Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում՝ որպես ծրագրավորող-օպերատոր, ինֆորմատիկայի ցիկլի դասախոս, համատեղությամբ՝ համալսարանին կից վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհի։

2003-2004թթ․ աշխատել է «ԻնտերՍերգուս» ՍՊԸ-ում, որպես համակարգչային մասնագետ և դասընթացավար։

2004-2008թթ․ աշխատել է «Ռոսեր Պլյուս» ՍՊԸ-ում (“Procter & Gamble” ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում), որպես համակարգչային մասնագետ։

2008-2010թթ․ աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Նոր տեխնոլոգիաների ներդրման բաժնում՝ որպես համակարգչային տեխնիկայի սպասարկող ինժեներ։

2010թ․-ից մինչ օրս աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ որպես համակարգչային լաբորատորիայի վարիչ, համատեղությամբ աշխատելով նաև մասնաճյուղի ավագ դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի և ռոբոտաշինության խմբակի ղեկավար։

2010-2014թթ. մասնակցել է չորս Tempus-նախագծերի աշխատանքներին (DIUSAS, PICQA, ARARAT, INARM)։

Այդ նախագծերի շրջանակում 2013թ. հուլիսին մասնակցել է Գերմանիայի Կոբլենց-Լանդաու համալսարանում կազմակերպված ամառային դպրոցի դասընթացներին հետևյալ ուղղություններով. Կրթական վերջնարդյունքներ, բարձրագույն կրթության քաղաքականություն, տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ, գործաբանական մոտեցում և հաջողությամբ ավարտելու համար ստացել է վկայական:

Մասնակցել է միջազգային մի շարք սեմինարների և դասընթացների, ստացել սերտիֆիկատներ։

2015-2016թթ․ մասնակցել է ՁԻՀ, ԳՏՏԿ և ՎՏԿ կողմից կազմակերպված մասնագիտական դասընթացներին՝ Ջավա ծրագրավորում, Ջավա տեխնոլոգիաներ, Անդրոիդ տեխնոլոգիաներ, Գործարար անգլերեն և ստացել ավարտական վկայագրեր։

2015թ․ մասնակցել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ատեստավորման ենթակա ինֆորմատիկա­յի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին, ստացել 5 տարվա վավերականությամբ վկայական։

Մասնակցել է ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտի, ինչպես նաև Կրթության ազգային ինստիտուտի՝ ինֆորմատիկայի գծով որակավորման բարձրացման դասընթացներին, ստացել վկայականներ։

2017թ.-ին մասնակցել է ՏՀՏ վերապատրաստողների վերապատրաստում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Agence universitaire de la Francophonie (AUF)» կազմակերպության կողմից և ստացել ուսուցիչների վերապատրաստողի որակավորում:

Ունի մեկ որդի և մեկ դուստր։

 

Ա. Վարդանյան

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ

Ծնվել է 1955թ. ապրիլի 4-ին Կրասնոսելսկի շրջանի Թթու ջուր գյուղում:

1984թ.-ն ավարտել  է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղը  և ստացել ինժեներ մեխանիկի որակավորում:

1996թ-ից աշխատում  է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Մանուշ Արզումանյան

Ինֆորմատիկայի ուսուցչուհի

Ծնվել է 25.06.69թ.ին, Կիրովականում (այժմ Վանաձոր):

1986թ.ին ավարտել է Կիրովականի Ե. Չարենցի անվան թիվ 12 միջն. դպրոցը:

1985թ.-ին ավարտել է Կիրովականի Շ. Տալյանի անվան հ.2 երաժշտական դպրոցը:

1991թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական Ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» բաժինը և ստացել ինժեներ-մագիստրոսի որակավորում:

2011թ.-ին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Ինֆորմատիկա» բաժինը և ստացել ինֆորմատիկա առարակայի ուսուցչի բակալավրի որակավորում:

Բազմիցս անցել է Կրթության Ազգային Ինստիտուտի կողմից անցկացված առարկայական վերապատրաստումներ:

2011թ.-ին մասնակցել է CISCO-ի կողմից անցկացված օնլայն դասընթացներին և ստացել «Ցանցային ադմինիստրատորի» սերտիֆիկատ:

2012թ.-ին մասնակցել է «Ինտերնյուս» կազմակերպության կողմից կազմակերպած «Մեդիագրագիտության» դասընթացին և ստացել վկայական:

2012թ.-ին մասնակցել է Քվանտ վարաժարանի կողմից կազմակերպած ուսուցիչների ատեստավորման դասընթացին և ստացել որակավորված ուսուցչի աստիճան:

2015թ.-ին մասնակցել է «Վիքիպեդիա» հիմնադրամի կողմից անցկացրած վերապատրաստումներին, որից հետո իրականացրել հեռավար դասընթաց ուսուցիչների համար: Շարունակում է մասնակցել «Վիքիպեդիա» հիմնադրամի գրեթե բոլոր նախագծերին:

2017թ.-ին մասնակցել է ՏՀՏ վերապատրաստողների վերապատրաստում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Agence universitaire de la Francophonie (AUF)» կազմակերպության կողմից և ստացել ուսուցիչների վերապատրաստողի որակավորում:

1997-2014թթ. աշխատել է Վանաձորի հ.16 դպրոցում որպես ինֆորմատիկայի, գծագրության և կերպարվեստի ուսուցիչ: Դպրոցում ուսուցիչների և աշակերտների թիմի հետ ընդգրկվել է eTwinning միջազգային ծրագրում և ծավալել մեծ աշխատանք միջազգային կրթական հարթակում` արժանանալով դիպլոմների և մրցանակների:

2007-2017թթ. աշխատել է  Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնում (ԿՏԱԿ) որպես Լոռու մարզի մարզային համակարգող: Ձեռք է բերել մեծ փորձ աշխատելու Լոռու մարզի բոլոր դպրոցների հետ` վերապատրաստելով ուսուցիչներին և օպերատորներին, ինչպես նաև ընդգրկելով նրանց տարբեր ծրագրերում:

01.09.17թ-ից աշխատամում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում որպես ավագ լաբորանտ և ինֆորմատիկայի ուսուցիչ` համալսարանի ավագ դպրոցում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Լևոն Ավագյան

ՆԶՊ ուսուցիչ

Ծնվել է 1955թ. հունվարի 3-ին Գուգարքի շրջանի գ. Անտառամուտում:

1977թ ավարտել է Երևանի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի §Ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություններ¦ բաժինը, միաժամանակ սովորել ռազմական ամբիոնում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի և լեյտենանտի սպայական կոչում:

2003 թվականից մինչ օրս աշխատում է Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թրվ 25 հիմնական դպրոցում որպես զինղեկ:

2017թ. ՀՀ պաշտպանության նախարարի N41 հրամանով պարգևատրվել է §Վազգեն Սարգսյան¦ N8177 մեդալով:

2017թ-ից համատեղությամբ աշխատում  է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես ՆԶՊ-ի ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Լուսինե Արմենակի Բարխուդարյան 

Ռուսաց լեզվի ուսուցչուհի

Ծնվել է 1994թ. Վանաձոր քաղաքում:  2012թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել  է Վանաձորի N23 միջնակարգ դպրոցը: 2012թ. ընդունվել է ՎՊՄԻ-ի ` այժմյան ՎՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի Ռուսաց լեզվի  և գրականության բաժին` անվճար հիմունքներով: Ստացել է գերազանց առաջադիմությամբ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակ: Ակտիվ մասնակցություն  է ունեցել համալսարանի հասարակական կյանքին, մասնակցել է համալսարանի կողմից կազմակերպված արշավներին ու տարբեր միջոցառումներին: 2016թ. կարմիր դիպլոմով ավարտելով համալսարանի բանասիրական ֆակուլտետի Ռուսաց լեզու և գրականություն բաժնի  բակալավրի աստիճանը,  ավտոմատ կերպով ընդունվել  է նույն բաժնի մագիստրատուրայի I կուրս` անվճար հիմունքներով:

2015թ. մասնակցել  է Երևանում կազմակերպված МАПРЯЛ միջազգային կոնֆերանսին և ստացել պատվոգիր` մասնակցության համար:

2016թ. դիմել է  «Կրթություն Հայաստանում»  (Teach for Armenia) ծրագրին և ստացել Տավուշի մարզի դպրոցներից մեկում ռուսաց լեզվի  ուսուցչի  աշխատանքի առաջարկ:

2018թ. հունիս-օգոստոս ամիսներին աշխատել  է Ֆին Հաուս ուսումնական կենտրոնում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի և արժանացել «Ամենակրեատիվ ուսուցչուհի» պատվոգրի: 2018թ. սեպտեմբերից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: