Մասնակցություն «Աշխատանքի տոնավաճառին»

Ս/թ հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: Ներկա էին մոտավորապես 35 գործատուներ, այդ թվում նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը ներկայացնող դասախոսներ, ուսանողներ և աշակերտներ, ովքեր հանդես եկան աշխատանքի առաջարկով, նաև ներկայացրեցին ուսանողների և աշակերտների կատարած լավագույն աշխատանքները՝ ռոբոտաշինության ոլորտում:

Ի Դեպ տեսնելով ուսանողների և աշակերտների ակտիվությունը, տոնավաճառի կազմակերպիչների կողմից ստացան առաջարկ՝ հանդես գալու նաև կամավոր: Միջոցառման վերջում մասնակիցները շնորհակալական և խրախուսական խոսքեր ուղղեցին կազմակերպիչներին, իսկ կազմակերպիչների խոսքով համեմատած մյուս քաղաքների հետ Վանաձորում տոնավաճառը ամենակտիվն էր ու արդյունավետը: