«Դպրոցական կայքերի» մրցույթում ՀԱՊՀ Վմ-ի ավագ դպրոցը զբաղեցրեց 2-րդ տեղը

2017թ.-ի աշնանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարեց «Դպրոցական կայքերի» մրցույթ, որին մասնակցեց նաև մեր դպրոցը: Կայքը պատրաստեց ՀԱՊՀ Վմ ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մանուշ Արզումանյանը: Դպրոցի ողջ կոլեկտիվը աջակցեց նրան՝ ապահովելով բովանդակային մասը:

«Դպրոցական կայքերի» մրցույթն ամփոփվեց և արդյունքների ու հաղթող դպրոցների մասին տեղեկատվությունը ԿՏԱԿի կայքում և «Հայկական կրթական միջավայր» պորտալում տեղադրվեց 2017թ.-ի դեկտեմբերին: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ: ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում (WordPress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերից մրցանակների էին արժանացել.

Առաջին մրցանակ-Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի կայքը

Երկրորդ մրցանակ- Լոռու մարզի  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի կայքը

Երրորդ մրցանակ-Արարատի մարզի Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցի կայքը

16.03.2018թ.-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթող դպրոցների ղեկավարների և կայքերը գործարկող մասնագետների հետ:  ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանը շնորհավորեց հաղթողներին, նրանց հանձնեց պատվոգրեր և մրցանակներ: Հանդիպման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցները հյուրերի հետ քննարկեցին արդյունավետ համագործակցության և կրթական ՏՀՏ-ների կիրառմանը վերաբերվող տարբեր հարցեր:

Մրցանակ ստացած երաժշտական կենտրոնը մեծապես կօգնի ավագ դպրոցում իրականացնել բազում հետաքրքիր միջոցառումներ: