«Սպորտի տոն»

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի առօրյան կրկին տոնական էին դարձրել 11-րդ դասարանցիները…Կազմակերպվել էր «Սպորտի տոն» ուրախ խաղ-մրցույթը` նվիրված ուսուցչի տոնին, որտեղ ակտիվ մասնակցում էին բոլոր 11-րդ դասարանցիները: Մրցութային համարները զանազան էին ու հետաքրքիր: Մրցույթն ուղեկցվում էր ոչ միայն սպորտային մրցաձևերով, այյլ զվարթ տրամադրություն ստեղծող երգով ու պարով: Թեժ պայքարում հաղթող ճանաչվեց «Սիրիուս» թիմը: