Սեղանի թենիսի առաջնություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում շարունակվում են պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումները։ Այս անգամ կազմակերպիչները ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մարթա Գալստյանը և ուսանողական ու աշակերտական խորհուրդներն էին։
Մարտի 23-ին սեղանի թենիսի առաջնությունում մրցեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու ԲՈւՀ-ի ավագ դպրոցի աշակերտները։