«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

Փետրվարի 2-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի X բ դասարանն անցկացրեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը (դասղեկ՝ Լուսինե Սարգսյան): Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնելու աշակերտների հետաքրքրությունն ինտելեկտուալ խաղերի նկատմամբ: Թեև դպրոցը ֆիզմաթ ուղղվածություն ունի, սակայն հարցերը տարաբնույթ էին, և աշակերտները ցուցադրեցին իրենց գիտելիքները տարբեր բնագավառներից: Ակտիվ խաղափուլերից հետո ԳԻՏԱԿՆԵՐ և ՀԱՆԴԻՍԱՏԵՍ պայքարում հաղթանակ տոնեցին ԳԻՏԱԿՆԵՐԸ: