Յուրատիպ անակնկալ «Մարտի 8»-ի առթիվ

Անակնկալը պատրաստելու համար աշակերտական խորհրդի անդամները դպրոց էի շտապել լույսը բացվելուն պես. պետք էր հասցնել փուչիկներով զարդարել միջանցքը, առաստաղից կախել մաղթանքներով փոքրիկ բացիկներն ու կազմ-պատրաստ սպասել տոնական միամսյակի «տերերին», որպեսզի դուռը բացվելուն պես միահամուռ հնչեցնեն՝ շնորհավորում ենք։ Ուսուցչանոցում հաջորդ անակնկալն էր՝ կոնֆետների տուփը, որում յուրաքանչյուր ուսուցչուհի գտավ իր «պիտակով» անվանական շոկոլադը։