Երկհնչյունների և «Յ» ձայնակապի ուղղագրությունը

Բաց դաս. երկհնչյունների և «Յ» ձայնակապի ուղղագրությունը սովորեցնում են աշակերտները (ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, 11-րդ «ա» դասարան): Դասը վարողը աշակերտներն էին։ Այլ դասարանների աշակերտներին նրանք բացատրեցին «յ» ձայնակապի և երկհնչյունների ուղղագրությունը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Աշուղաթոյանը աշակերտներին նախապես բաժանել էր չորս խմբի։ Խմբերից յուրաքանչյուրը հանձնարարված թեմայով սահիկահանդես էր պատրաստել։ Էլեկտրոնային դասերի միջոցով աշակերտները բացատրեցին, թե ինչ է երկհնչյունը, ինչպես են արտասանվում և գրվում «յո», «յա» երկհնչյունները, ինչ պետք է հիշել «յ» ձայնակապի ուղղագրության հետ կապված։ Դասն ամփոփեց Տ. Աշուղաթոյանը՝ հարցերով ստուգելով, թե աշակերտներն ինչպես են ընկալել թեման։