2017-2018 հայտարարություններ

Արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի…

 

Սիրելի աշակերտներ, դեկտեմբերից դպրոցում գործելու է Վիքիպեդիայի խմբակ: Ցանկացողները կարող են դիմել խմբակի ղեկավար Մանուշ Արզումանյանին կամ գրել նամակ` հետևյալ էլ-փոստով. manlu@mail.ru

 

 

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով hեռավար դասընթաց

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել…

 

Մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների համար

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է Երևանի և մարզերի միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին` մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների: 3-5 օր տևությամբ դասընթացները տեղի կունենան հունվար-փետրվար ամիսներին․ դրանց ընթացքում ուսուցիչները կստանան անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիք, նյութեր և ձեռնարկ` դպրոցում մեդիագրագիտություն դասավանդելու համար: Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 17-ն է: Կարդալ ավելին…

 

ԿՏԱԿ-ը հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Հայաստանում՝ Իթվինինգպլյուս ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն (ԱԳԳ), հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին։ Այն բոլոր դպրոցները, որոնք հետաքրքված են և ցանկանում են միանալ ծրագրին, կարող են օգտվել Իթվինինգպլյուս Հայաստան կայքի «Միացեք մեզ» բաժնից։ Միանալուց հետո կկազմակերպվեն հանդիպում սեմինարներ, որոնց ընթացքում ԱԳԳ անդամների և փորձառու ուսուցիչների…

 

Դպրոցական կայքերի մրցույթ

Նկարագրություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման և զարգացման գործընթացը խթանելու և գրանցված արդյունքները գնահատելու նպատակով կազմակերպում է «Դպրոցական կայքերի մրցույթ»: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները: Մասնակցության հայտ  (հայտը կցվում է) ներկայացրած դպրոցների կայքերը կուսումնասիրվեն, կգնահատվեն մրցույթի հանձնաժողովի կողմից և կընտրվեն…

 

«Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական մրցույթ

Նկարագրություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համատեղ հայտարարում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ Սեղանի օրացույցի ստեղծում (նմուշը կցվում է): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 6-ից 9-րդ դասարանների աշակերտները։ Խրախուսվում է համակարգչային ծրագրերի օգտագործումը (օր.՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw)։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն…

 

Հայտարարվում է «Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն» ամենամյա մրցույթի սկիզբը

Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը և «Կանայք և տեղակատվական հասարակությունը» ՀԿ-ն հայտարարում են «Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն» ամենամյա մրցույթի սկիզբը: Մրցույթի նպատակն է օգնել դպրոցականներին տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառում կարիերայի ընտրության հարցում: Այն խթան կհանդիսանա Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցմանը, կօգնի հասկանալ, թե որքան բազմազան են…

 Անվճար դասընթացներ մաթեմատիկա առարկայից

«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 5-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ — Քվանտ 2018» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը։ Դասընթացները բացառիկ հնարավորություն կտան մասնակիցներին խորացնելու իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից և լրջագույն ձեռքբերումներ ունենալու ոչ միայն այս մրցույթում։…

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար

ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպությունը հայտարարում են  աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցաշրջանի սկիզբը: Ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների և պայմանների մասին մանրամասն կարելի է ծանոթանալ հայտարարության տեքստում (կցվում է): Ձեր մասնակցությունը հաստատելու համար, պետք է լրացնել մասնակցության հայտը (կցվում…

summer-schoolՎՏԿ ամառային դպրոց 2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը 2017թ. հունիսի 22-ից կազմակերպում են ամառային դպրոց 10-18 տարեկան դպրոցականների համար: 

 

 

 

img_5509

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Yandex ծրագրավորման դպրոց

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվել է «Յանդեքս» ընկերության Ծրագրավորման դպրոցը: Դպրոցը «Յանդեքս» ընկերության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է՝ 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: