Yandex ծրագրավորման դպրոց

21.01.17թ.-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց «Յանդեքս» ընկերության Ծրագրավորման դպրոցը:

Դպրոցը «Յանդեքս» ընկերության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է՝ 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:

 Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, ՏՏ ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար եւ նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է:
Ընտրված 28 աշակերտից 8-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներ են: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և կփորձեն իրենց ուժերը փոքր նախագծերում: Նրանք ձեռք են բերել ոչ միայն նոր գիտելիքներ, այլ նաև լավ ընկերներ։ Յանդեքս դպրոց բացվել է նաև Գյումրիում։ Յանդեքս դպրոցի աշակերտներն ունեն լայն հեռանկարներ հետագայում աշխատանքի անցնելու առումով։

Ուսուցման ընթացքում իրականացվում են սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ եւ առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում «Յանդեքս» ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական: