«ՈՒսանողների միջազգային օր»

Posted by: | Posted on: Նոյեմբերի 17, 2017

ՈՒսանողների միջազգային օրվա առթիվ կայացած միջոցառմանը խանդավառությամբ միացան նաև ՀԱՊՀ Վանաձորի ավագ դպրոցի աշակերտները` ապագա ուսանողները: Միջոցառմանն անդրադարձ կատարեց Ֆորտունա tv-ի «Մոլորակ» լրատվականը:


«Բրեյն Ռինգ» խաղ-մրցույթ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 15, 2017
2017թ. Նոյեմբերի 15-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում կազմակերպվել էր «Բրեյն Ռինգ» խաղ-մրցույթը: Խաղը լի էր հետաքրքիր և անակնկալներով:

Բաց դաս անգլերենից ”My Heart is in the Highlands ” թեմայով

Posted by: | Posted on: Նոյեմբերի 14, 2017

”My Heart is in the Highlands ” թեմայով անգլերեն առարկայից բաց դասն անցկացվեց 11-րդ “բ” դասարանում: Դասը վարում էր ուսուցչուհի Արմենուհի Ղազարյանը: Դասն անցկացվեց ժամանակակից նոր տեխնոլոգիաների մեթոդներին համապատասխան: Դասի ընթացքում լսեցին և դիտեցին ձայնագրություններ, որոնց հիման վրա համակարգչային NET Support ծրագրերի և էլեկտրոնային գրատախտակի Work Station ծրագրերի կիրառմամբ աշակերտները կատարեցին թեստային աշխատանք:Դասի նպատակն էր զարգացնել աշակերտների լսողական և բանավոր հմտությունը, ամրապնդել և հարստացնել անգլերեն լեզվի բառապաշարը:

 


Ռոբոտաշինության խմբակի հետաքրքիր նախաձեռնությունը

Posted by: | Posted on: Նոյեմբերի 7, 2017

Աշնանային մի գեղեցիկ օր ռոբոտաշինության խմբակն այցելեց Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտ: Կայացավ  հանդիպում գիտաշխատողների հետ, ովքեր մեծ պատրաստակամությամբ աշակերտներին ծանոթացրեցին իրենց աշխատանքի որոշ ուղղությունների հետ։ Այցելեցին գիտական և ուսումնական լաբորատորիաներ, ծանոթացան հետաքրքիր սարքավորումների հետ։ Այնուհետև գնացինք Arloopa ֆիրմա, որտեղ նույնպես արժանացան ջերմ ընդունելության. «Մեզ ծանոթացրին իրենց ստեղծած տեխնոլոգիաներին, խաղացինք մեր դպրոցի աշակերտ Վահե Ասլոյանի գրած 3D խաղը VR-ով և նկարվեցինք Մեծերի հետ 🙂 »,_ուրախ պատմում են խմբակի աշակերտները:


GirlsinTech Հայաստանի #H4HArmenia հեքըթոն

Posted by: | Posted on: Նոյեմբերի 3, 2017

Այս անգամ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտուհիները մասնակցեցին

GirlsinTech Հայաստանի #H4

HArmenia հեքըթոնին և ստացան մրցանակ։ ՁԻՀ-ի մյուս հատուկ նվերը բաժին հասավ Վանաձորի Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի սաներին, ովքեր իրենց գաղափարը Երևան էին բերել ուսուցչուհու հետ․ #Help թիմը հնարավորություն ստացավ երկու ամիս անվճար օգտագործել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի co-working տարածքը, ինչպես նաև խորհրդատվություն Girlsintech -ի կողմից:

 

 


Բաց դաս. «Էներգիայի տեսակները» թեմայով

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 19, 2017

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ բաց դաս. «Էներգիայի տեսակները» թեմայով (11-րդ ա դասարան, ուսուցչուհի՝ Լ. Սարգսյան): Աշակերտներն իրենք ներկայացրեցին էներգիան իր տեսակներով, կյանքում կիրառության սահմանները: Պարզաբանումներ տվեցին իրենց պատրաստած պլակատների վերաբերյալ, կիրառվեցին ուսուցման ժամանակակից մեթոդներ:

 


«Սպորտի տոն»

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 17, 2017

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի առօրյան կրկին տոնական էին դարձրել 11-րդ դասարանցիները…Կազմակերպվել էր «Սպորտի տոն» ուրախ խաղ-մրցույթը` նվիրված ուսուցչի տոնին, որտեղ ակտիվ մասնակցում էին բոլոր 11-րդ դասարանցիները…Հաղթող ճանաչվեց «Սիրիուս» թիմը…Բարձր տրամադրությունը, երգն ու պարը թևածում էին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի բակում…

 


Երկհնչյունների և «Յ» ձայնակապի ուղղագրությունը

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 11, 2017

Բաց դաս. երկհնչյունների և «Յ» ձայնակապի ուղղագրությունը սովորեցնում են աշակերտները (ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, 11-րդ ա դասարան)


«Ես հայ եմ» խորագրով միջոցառում նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 25, 2017

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ես հայ եմ» խորագրով միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Մասնաճյուղի ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, XI գ դասարանի դասղեկ Մարթա Գալստյանը: Նա նշեց, որ կարևոր է այսօրվա պատանիների մեջ սերմանել սեր ու հարգանք առ հայրենիք: Նրանք պետք է գիտակցեն ազատ և անկախ լինելու խորհուրդը, պետք է պարտավորված լինեն պահպանել և էլ ավելի հզոր ու կայացած Հայաստան կերտել իրենց հավատքով, ուժով և ավյունով: Միջոցառման նպատակն էր բարձրացնել այսօրվա աշակերտների ու ապագա զինվորների հայրենասիրական ոգին, հարգանքի արժանացնել, հիշել և մեծարել մերօրյա հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին ապրիլյան պատերազմում՝ մեր երկրի սահմաններն անառիկ պահելու համար: Հայը իր անցյալով, ներկայով և ապագայով իրավունք ունի ապրելու, հարատևելու և բարգավաճելու: Կռվում ենք, ուրեմն կանք ու լինելու ենք ազատ ու անկախ: Մեկ րոպե լռությամբ հարգեցինք այն անձնվեր զինվորների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի վաղվա օրվա համար:
Աշակերտներն իրենց գեղեցիկ երգով ու պարով ավելի տոնական դարձրին օրը: Այս ձևով փորձում ենք մեր սերը առ հայրենիք փոխանցել մեր մատաղ սերնդին, անկախության սերնդին, որ այդքան դժվար ձեռք բերված ազատ մեր երկիրը պահպանեն, շենացնեն, հաստատ կանգնեն մեր սուրբ հողի վրա և ինչ դժվարություններ էլ լինեն, երբեք չլքեն իրենց երկիրը:
Վերջում մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու, աշակերտների մեջ հայեցի հոգեբանություն և հայրենասիրություն սերմանելու համար:


DigitecExpo 2017

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 19, 2017

Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության թիմը մասնակցեց DigitecExpo 2017 ցուցահանդեսին: